2004-2013թթ. Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար կասկածվող անձանցից մեկին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru-ն։
Չեչենական ծագում ունեցող Ահմեդ Չատաևը մի քանի ամիս կալանավորված է եղել Վրաստանում՝ դեռևս Սահակաշվիլիի օրոք։ Այս մասին հիշեցրել է անձամբ Սահակաշվիլին՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով։
Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Չատաևը ազատ է արձակվել 2012թ.. «Վրաստանում Գեորգի Լորդկիպանիձեի գլխավորած հակաահաբեկչական գործողություների շրջանակներում Չատաևը ձերբակալվել էր իմ կառավարության որոշմամբ։ Մեր անվտանգության ծառայության երեք աշխատակից զոհվեց այդ գործողությունների ընթացքում»։
Սահակաշվիլին նշել է, որ 2012թ. կառավարության գլուխ անցած Բիձինա Իվանիշվիլին ազատ է արձակել Չատաևին, քանի որ Իվանիշվիլիի կառավարությունը քաղբանտարկյալ էր համարում նրան։