Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմսեր ձեռք բերելու գործում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 02,2016 11:37

ՊՆ-ն հունիսի 16-18-ը Երևան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրաքանչյուրի համար՝ 297 հազար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել է 965 հազար դրամ՝ եռակի թանկ:Մինչդեռ ընդամենը 3 օր հետո՝ հունիսի 19-ին, Երեւան-Մոսկվա-Երեւան 1 տոմսի համար վճարել է եռակի ցածր՝ 108 հազար դրամ:

Իհարկե, թե՛ ՊՆ-ից, թե ավիատոմսերի վաճառքի ոլորտից կարող են ասել, որ այս դեպքում ֆիքսված գին գոյություն չունի, որ տոմսի գինը պայմանավորված է լինում օրերով ու տարբեր հանգամանքներով, բայց «ՀԺ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ թե՛ պատվիրատուն, թե՛ տոմս վաճառողը կարող են մտնել ստվերային գործարքների մեջ՝ ուռճացնել տոմսի գինն ու գումար աշխատել:

«ՀԺ»-ի տեղեկություններով կոնկրետ ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմսեր ձեռք բերելու գործում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031