Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կան մարդիկ, որոնք չեն ուզում իրենց մեքենաները թողնեն Վերին Լարսում. «Հրապարակ»

Հուլիս 02,2016 10:30

«Հրապարակը» Վերին Լարսի փակման մասին զրուցել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի հետ։

Նա ասաց, որ վրացիներն այս պահին բոլոր ջանքերը ներդնում են, որ կարողանան գետի հունը փոխել, որ ճանապարհային պաստառի վերականգնման աշխատանքներ իրականացվեն։ «Այնտեղ մոտավորապես 800 մետր ճանապարհային հատված լուրջ վնասվածքներ է կրել, բայց այս պահի դրությամբ նրանց դեռ չի հաջողվում ազատել տարածքը ջրից եւ սկսել աշխատանքները։ Բայց երեկվա դրությամբ փոքր-ինչ ստացվել է ջուրը թեքել դեպի իր բնական հունը, հիմա այսօր տեսնենք, հենց որ կարողանան գետի հունը փոխել, նոր կկարողանան հստակ կանխատեսելի ժամկետներ նշել, թե երբ կվերականգնվի ճանապարհը»,-ասաց նա՝ նշելով, որ այս պահին թեկուզ մոտավոր ժամկետ դեռեւս չի կանխորոշվում։

Այսօր արդեն վեցերորդ ինքնաթիռը կժամանի Երեւան, եւ դրանով կավարտվի ուղեւորների փոխադրումը։ «Մեր տեղեկություններով՝ բոլոր կանայք, տարեց մարդիկ, երեխաները տեղափոխվել են։ Բայց այնտեղ կան մարդիկ, որոնք որ չփչացող բեռներ ունեն, չեն ուզում իրենց մեքենաները թողնեն էնտեղ, սպասում են՝ ճանապարհը բացվի, գան»,-ասաց Առաքելյանը։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է որեւէ կերպ լուծել այս խնդիրը՝ այլընտրանքային ուղիներ գտնելով, պարոն Առաքելյանն ասաց, որ իրենք չեն կարող աշխարհագրական դիրքը փոխել, իսկ Հարավային Օսեթիայով կամ Աբխազիայով ճանապարհի բացումն էլ բարդ խնդիր է. «Դրանք այլ պետությունների խնդիրներ են, եւ ուղիղ միջամտությունը մեր իրավասություններից դուրս է»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031