Լրահոս
Օրվա լրահոսը

Այլեւս ոչ ոք թող չփորձի հիմարացնել մեզ, թե մեր ազգային եկեղեցին մեկ է ու միասնական. «Ազգ»

Հուլիս 02,2016 09:29

Անհրաժեշտ եմ համարում մի երկու մատնանշում կատարել Պապի այցի վերաբերյալ:

Կազմակերպչական իմաստով այցը անթերի էր, բծախնդրորեն նախապատրաստված եւ իրականացված: Սակայն ներկայացուցչական առումով Հայ առաքելական եկեղեցին դժբախտաբար խոցելի էր. նվիրապետական չորս աթոռներից երեքի գահակալները՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց պատրիարքը, Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքական փոխանորդը անձնապես բացակա էին:

Եթե վերջին պարագան դնենք մի կողմ.- Աթեշյան սրբազանին Երեւանում սպասում էր բողոքող երիտասարդների խումբը, որի պատճառով նա Մոսկվայից վերադարձել էր իր կեցավայր,- ապա Արամ Ա կաթողիկոսի բացակայությունը իրավամբ տեղիք է տալիս արարողակարգային եւ այլ կարգի «անհարմարությունների» շուրջ տարբեր ենթադրությունների, մինչ Նուրհան պատրիարքի բացակայությունը հուշում է նրա ըմբոստական կեցվածքի շարունակման մասին:

Բոլոր պարագաներում, բարձրաստիճան մեր կրոնական ղեկավարների այդ բացակայությունը, այն էլ՝ իսկապես պատմական իրադարձության պահին, կրկին ցուցահանեց Հայ եկեղեցու ներքին տարբաժանվածությունը, չասելու համար պառակտվածությունը: Նրանք Ամենայն հայոց հայրապետի կողքին պիտի լինեին այդ օրերին: Այլեւս ոչ ոք թող չփորձի հիմարացնել մեզ, թե մեր ազգային եկեղեցին մեկ է ու միասնական…

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Լուսանկարում՝ Վատիկան – Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին երկրորդը և Արամ առաջինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ, 12-ը ապրիլի, 2015թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031