Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը որևէ հարցում հանդես չի գալիս նախաձեռնողի դիրքերից. «168 ժամ»

Հուլիս 02,2016 08:52

Հայաստանի իշխանության գրեթե բոլոր քայլերը պարտադրված, ստիպված քայլեր են: Հայաստանը ստիպված գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ ու վերջինիս պարտադրած իբրև թե անվտանգության համակարգում՝ ամեն օր ավելի ու ավելի կործանելով սեփական տնտեսությունն ու վտանգելով երկրի անվտանգությունը:

Հայաստանը ստիպված է հարաբերվել Արևմուտքի ու անգամ հարևան Իրանի հետ այնքանով, որքանով թույլատրվում է Ռուսաստանի կողմից: Հայաստանը ստիպված է կուրորեն ենթարկվել ցանկացած հարցում Ռուսաստանից եկող ճնշմանը՝ վերջինիս հանձնելով գրեթե ամեն ինչ՝ ցամաքում, ջրում և օդում: Ստիպված, պարտադրված ռեժիմով ապրող պետությունը զուրկ է որևէ նախաձեռնողականությունից, ստիպվածությունը մսխում է հանրային ու պետական ամբողջ ներուժը:

Հայաստանը որևէ հարցում հանդես չի գալիս նախաձեռնողի դիրքերից: Հայաստանն այլոց նախաձեռնությունների իրականացնողն է, լավագույն դեպքում՝ սպառողը:

Մեծ հաշվով, դա այն գինն է, որը վճարում է Հայաստանի հասարակությունը՝ տարիներ շարունակ իշխանությունների վարած քաղաքականության համար: Քաղաքականություն, որի միակ տեսանելի արդյունքը նույն իշխանության պահպանումն ու վերարտադրությունն է՝ պետությունը ստիպված, պարտադրված գոյության ռեժիմին հասցնելու, անհատապես և հանրային մակարդակով քաղաքացիների ապագան, Հայաստանում ապրելու տեսլականը սպանելու գնով:

Այդ մթնոլորտը պարուրված, փաթեթավորված է զարգացման, առաջխաղացման, «դրական սպասումների» քարոզչական առասպելով, որն իշխանությունը դարձրել է իրականությունը քողարկելու, իրականությունից փախչելու միակ գործիքը:

Հոգեբանության մեջ փախուստն իրականությունից բնութագրվում է տարբեր ախտորոշումներով: Սակայն, երբ իրականությունը, որից մարդիկ ցանկանում են փախչել, նույնանում է պետության, հայրենիքի հետ, ախտորոշումը դառնում է դատավճիռ: Այն դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, բայց ներսից սպանում է պետությունն ամեն անցնող օրվա հետ:

Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031