Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցածր աշխատավարձերը «հարվածում» են կրթության որակին»

Հուլիս 02,2016 16:00

«Առավոտի» հետ զրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ բուհերում եւ դպրոցներում աշխատավարձերը ցածր են, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա: «Համալսարաններն ու դպրոցները իրենց ոչ հատուկ՝ սոցիալական գործառույթ են իրականացնում, ինչը ուղղակիորեն հարվածում է կրթության որակին: Չունենք դպրոց, որտեղ մեկ դրույքով ուսուցիչ աշխատի, եւ դրույքը կիսվում է երեք-չորս հոգու միջեւ, համալսարաններում էլ մեկ դրույքով աշխատող դասախոսներ համարյա չկան, ու դու մարդկանց չես կարող փողոց «նետել», որովհետեւ աշխատանքից դուրս թողնելուց առաջ մարդուն պետք է ապահովես վերաորակավորմամբ ու գոնե տանելի որեւէ աշխատանքով:

Եթե այդ հնարավորությունը չկա, կրթական համակարգը ստիպված է իր վրա վերցնել շատ մեծ սոցիալական պատասխանատվություն: Այս ամենի պատճառով քանակն ազդում է կրթական որակի վրա՝ իջեցնում է աշխատավարձերը, հնարավորություն չի տալիս կրթության խորությամբ ուսումնասիրության, բուհի դասախոսն էլ փոխանակ գիտությամբ զբաղվելու՝ մի քանի տեղ «մսխում» է իր ուժերը, որպեսզի ժամերի քանակի մեջ կարողանա գոնե աշխատավարձի ինչ-որ մասսա ունենալ»,- փաստեց նախարարը: Նա հավելեց, որ այս ամենը սերտորեն կապված է մեր երկրի տնտեսական վիճակի հետ, եւ ինչքան աշխատաշուկան բացվի, այնքան բուհերը հնարավորություն կունենան բեռնաթափվել սոցիալական բեռից:

Կարդացեք նաեւ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

01.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031