Լրահոս
Օրվա լրահոսը

Մաղադանոսի եւ գազարի հյութերի խառնուրդը վերականգնում է ուժերը, սրտի աշխատանքը

Հուլիս 02,2016 11:30

Մաղադանոսը Հին Հունաստանում վայելել է այնպիսի հարգանք, ինչպիսին վայելում է կովը Հնդկաստանում։ Մաղադանոսը համարվել է սուրբ բույս, խորհրդանշել է հաղթանակի փառք եւ բերկրանք։ Բուրումնավետ բույս է, որը նման է նեխուրին։
Մաղադանոսի թարմ արմատները, հատկապես սերմերը ունեն միզամուղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։

Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։ Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաեւ շագանակագեղձի հիվանդությունները։

Մաղադանոսի հյութը պարունակում է մեծ քանակով վիտամին C, կարոտին, ինչպես նաեւ երկաթ, կալիում, կալցիում, եթերայուղեր։
Մասնագետների կարծիքով՝ մաղադանոսի հյութը նպաստում է օրգանիզմի թթվածնային փոխանակությանը, վահանաձեւ գեղձի ու մակերիկամների գործունեության բարելավմանը, արյունատար անոթների ամրապնդմանը, միզասեռական համակարգի հիվանդությունների բուժմանը։ Հաջողությամբ օգտագործվում է նաեւ նեֆրիտի, երիկամային հիվանդությունների բուժման դեպքում։

maxadanos8.-2

Մաղադանոսի եւ գազարի հյութերի 1:3 հարաբերությամբ խառնուրդը վերականգնում է ուժերը, լավացնում շնչառությունը, սրտի աշխատանքը (հատկապես սրտի արատի դեպքում), լավացնում տեսողությունը։

Մեկ այլ տվյալներով՝ մաղադանոսը նպաստում է լորձաթաղանթի ուռածության բուժմանը, քրտնամուղ է, հանգստացնում է ցավերը, օգնում շնչառական հիվանդությունների բուժմանը, օգտակար է լյարդի ու փայծաղի հիվանդությունների, ոտքի մաշկի ճաքճքածության, գորտնուկների, նստանյարդի բորբոքման, քարային հիվանդությունների դեպքում։

Հակացուցումներ. մաղադանոսի հյութը շատ ուժեղ ազդեցություն ունի եւ օրական չափաբաժինը պետք է 50-60 գրամից չանցնի, ցանկալի է՝ ուրիշ հյութերի հետ խառը։
Պետք է զգույշ լինել հատկապես լյարդի հիվանդությունների դեպքում։

 


Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

01.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031