Լրահոս
Օրվա լրահոսը

Ճերմակ փայտից պատրաստված կահույքը մաքրել սուրճի նստվածքով

Հուլիս 02,2016 11:00

Կահույք մաքրելու բազմատեսակ քիմիական բաղադրությամբ նյութեր են վաճառում, որոնք հեշտացնում են տանտիրուհիների գործը: Որոշ տանտիրուհիներ դիմում են բնական միջոցների օգնությանը, որոնցից առավել հեշտ օրինակներ առաջարկվում է նաեւ ձեզ.

Յուղի հետքերը կահույքի վրայից կարելի է մաքրել գարեջրով, որի մեջ պետք է գցել մի քիչ շաքար եւ մեղրամոմ։ Յուղի լաքաները կարելի է մաքրել նաեւ բենզինով։
Թանաքի հետքերը կահույքի վրայից մաքրել գարեջրով եւ փայլեցնել պարաֆինով։ Կարելի է մաքրել նաեւ կիտրոնաթթվի կամ կիտրոնահյութի լուծույթով։
Կեղտոտված մասերը կահույքի վրայից մաքրել կաթի կամ թթու դրած կաղամբի հյութի մեջ թրջած կաշվե փափուկ կտորով։

Տաք իրերից առաջացած սպիտակավուն բծերը կահույքի վրայից կարելի է հեռացնել`
1. Կերակրի աղի եւ արեւածաղկի յուղի խառնուրդով ներծծված բամբակով։ Քսել անպայման փայտաթելիկների ուղղությամբ։

2. Սպիրտի եւ ձեթի խառնուրդով։
3. Կիտրոնի աղի եւ ձեթի խառնուրդով։
Ջրի եւ խոնավության հետքերը կահույքի վրայից կարելի է հեռացնել տաքացրած ձիթայուղի եւ պարաֆինի խառնուրդով։
Որպեսզի կահույքը փայլի, շշի մեջ պետք է լցնել 0,5 բաժակ գինու քացախ, նույնքան էլ ձիթապտղի յուղ, լավ թափահարել եւ այդ խառնուրդով մաքրել կահույքի մակերեսը (բացի կարմիր փայտից)։ Այնուհետեւ թեթեւակի մաքրել ՛չոր, փափուկ կտորով։
Ողորկ մակերես ունեցող կահույքը կարելի է մաքրել`
1. Տալկով, եթե յուղի հետքեր կան։
2. Սկզբում կաթով, այնուհետեւ շփել բրդյա լաթի կտորով։
3. Թեյով։
4. Աղի եւ բուսական յուղի խառնուրդով։ Այն քսել հետքի վրա, թողնել 2-3 ժամ, այնուհետեւ սրբել չոր, փափուկ լաթով։

Կահույքի վրայի քերծվածքները կարելի է անցկացնել վրան մեղրամոմ քսելով։
Երբեմն կահույքը տեղ-տեղ ուռչում է: Այդ դեպքում պետք է վրան մի քանի տակ ծալած թուղթ դնել եւ արդուկով արդուկել։

Կաշվե կահույքի վրայից լաքաները մաքրել հավասար քանակությամբ քացախի եւ օղու խառնուրդով։ Անհրաժեշտ է սրբել ամբողջ կահույքը եւ ոչ թե առանձին մասերը։
Կաշվեպատ կահույքը կարելի է մաքրել նաեւ լավ հարած 2 ձվի
սպիտակուցի եւ 2 գդալ բեւեկնի խառնուրդով, երբ խառնուրդը չորանա, կահույքը շփել փափուկ չոր լաթով։

Կահույքի կաշվե պաստառին անհրաժեշտ է քսել հարած ձվի սպիտակուց եւ շփել չոր լաթե կտորով։

Կաղնուց պատրաստած իրերը մաքրել սառը գարեջրով։ Ընկույզի փայտից պատրաստված իրերն անհրաժեշտ է շփել ձիթապտղի յուղի եւ գինու (դառը) լուծույթի մեջ թաթախված լաթի կտորով։

Ճերմակ փայտից պատրաստված կահույքը մաքրել սուրճի նստվածքով։
Կարմիր փայտից իրերը շփել քացախով կամ սառը թեյով։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

01.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031