Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովն այն պաշտոնյան չէ, որ պետք է խոսի Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդիների բիզնեսի մասին

Հուլիս 01,2016 23:59

ՀՀԿ նիստից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հնչած հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում «Հետք» պարբերականի աղմկահարույց հրապարակմանը, թե ֆինանսների նախարարի որդիները Լոս Անջելեսում $ 11 միլիոնով առանձնատուն էին գնել եւ հիմա վաճառում են $ 35 միլիոնով, իսկ այսօր նախարար Գագիկ Խաչատրյանը, կարծես, հաստատել է, որ իր որդիները խոշորածավալ բիզնեսով են զբաղվում: Դուք վստա՞հ եք, որ նախարարը չի աջակցի իր որդիների բիզնես գործունեությանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Անկախ հարցից, Հայաստանում ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում: Եթե կա օրենքի հետ խնդիր, կարող եք զբաղվել: Եթե կա անօրինականություն, անկախ նախարարից, պատգամավորից, անգամ փոխնախագահից, կա իրավական եզրույթ: Ես չեմ այն պաշտոնյան, որ այդ մասին պետք է խոսեմ: Մանավանդ, որ ես օրենքի խախտման, կամ հակառակի մասին որեւէ տեղեկություն չունեմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031