NASA-ի (National Aeronautics and Space Administration, հայերեն` Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն), աշխատակից, հայազգի աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանը Հայաստանում է:
Aravot.am-ի հետ զրույցում գիտնականը հայտնեց, որ հուլիսի 4-ին ժամը 12-ին զեկուցում է կարդալու Բյուրականի աստղադիտարանում իր ուսուցչի` Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակում: Նա ներկայացնելու է իր տեսությունը Երկիր մոլորակի եւ Արեգակի առնչությունների համատեքստում եւ խոսելու է այն մասին, թե ինչպես կյանքն առաջացավ Երկրի վրա, ու մագնիսականորեն չափազանց ակտիվ աստղ Արեգակն ինչպես նպաստեց դրան:
«Ես միշտ կատակով ասում եմ, որ հայերը սիրում են ազգականներով հետաքրքրվել, այնպես որ, հիմա ինքս էլ զբաղված եմ Արեգակի ազգականների ուսումնասիրությամբ: Փորձում եմ վերաստանալ մեր Արեգակի ինտիմ կյանքը 4 մլրդ տարի առաջ: Արեգակը եղել է շատ երիտասարդ, ոչ հանգիստ աստղ, բռնկումներ է ունեցել, ու դա շատ լավ էր: Հենց դա հնարավորություն տվեց, որ Երկրի վրա կյանք սկսվի, որովհետեւ կյանքի համար էներգիա է պետք: Իսկ եթե էներգիա չկա, կյանքը հրաշք է թվում»,-ասում է հայազգի աստղաֆիզիկոսը:
Գիտնականի հետ հարցազրույցը` Հայաստանում տնտեսական ներուժի զարգացման, գիտության ազատականացման եւ այլ թեմաների վերաբերյալ` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Վլադիմիր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: