Այսօր ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարին ելույթի խոսք խնդրեց նորաստեղծ կուսակցությանն անդամագրված մի պապիկ՝ Նահապետյան ազգանունով, որն իրեն ներկայացրեց որպես աղքատ թոշակառու:
«Հավաքվել ենք ԳԱԼԱ-ի շուրջը, որովհետեւ ԳԱԼԱ-ի միջոցով հարկավոր է հեռացնել իշխանություններին: Մեր նպատակը դա է, որովհետեւ իշխանավորներն ասում են՝ մենք պիտի ապրենք, մնացած ժողովուրդը չպիտի ապրի, Հանրապետականները պետք է միշտ լավ ապրեն:
Դրա համար՝ ես որպես աղքատ թոշակառու, կոչ եմ անում մեր ժողովրդին ելնել, պայքարել իրենց թոշակի համար: Թոշակ ստանան, որ ապրեն, ոչ թե 20-30 հազար ստանան, սովամահ լինեն: Իսկ Հանրապետականները իրենց ընտանիքի անդամների համար միլիոն դոլարներով պարգեւներ են ստանում, դրամ չէ, դոլար, էդ որտեղի՞ց նրանց էդ փողը, թող մի միլիոն էլ տան թոշակառուներին…»:
Պապիկը հորդորեց ելնել ու պայքարել իրենց իրավունքների, Հանրապետականների հեռացնելու, նրանց ճաղերի հետեւում գցելու համար: Նա միաժամանակ հիշեցրեց, որ պայքարելը հեշտ չէ մեր երկրում. իշխանավորները ոտքի կանգնող ժողովրդին վախեցնում են ու որ աշխարհում այդքան ոստիկան չկա, ինչքան Հայաստանում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ