Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Թորոսյանին գլխատել են կենդանության օրոք՝ մահվանից վայրկյաններ առաջ

Հուլիս 01,2016 19:35

ԼՂՀ գլխավոր դատախազ  Ա. Մոսիյանի կողմից ԼՂՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 6-րդ մասով հարուցված թվով վեց քրեական գործերի վարույթները կասեցվել են ԼՂՀ Քր. դատ. օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով` գործում է անհաղթահարելի ուժ, որը  ժամանակավորապես խոչընդոտում է  քրեական գործով հետագա վարույթին:

Քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ և կայացվել դատավարական որոշումներ:

Մասնավորապես, տուժողներ և տուժողի իրավահաջորդներ են ճանաչվել  867 անձինք: Նշանակվել են համալիր շինարարատխնիկական-տնտեսագիտական 341 փորձաքննություներ, որոնցից 303-ով փորձաքննությունները կատարվել են և ստացվել եզրակացությունները, ըստ որոնց` քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին պատճառված վնասը կազմում է 809 միլիոն 190 հազար 211 դրամ:

Նշանակվել են նաև 43 ապրանքագիտական, 16 պայթունատեխնիկական և 11 հետքաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ևս ստացվել են:

Միևնույն ժամանակ, նշանակվել են 12 դատաբժշկական փորձաքննություններ, որոնց համաձայն` երեք սպանված անձանց մահը վրա է հասել հրազենային-գնդակային վնասվածքներից, որոնց դիակները ենթարկվել են անարգանքի, իսկ մեկի մահը` բեկորային մարմնական վնասվածքներից: Վեց անձանց պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ, իսկ երկու անձանց` թեթև մարմնական վնասվածքներ:

Բացի դրանից, Թալիշ գյուղում զննվել  են հրետակոծության ենթարկված 190 շինություն, որից` 167 բնակելի տուն, մեկ եկեղեցի, մեկ մատուռ, մեկ դպրոց, մեկ ալրաղաց, գյուղի հանդիսությունների 2 սրահները, 4 խանութ, մեկ հացի փուռ, գյյուղապետարանը, 8 անասնաֆերմա, 2 պահեստ:

Մատաղիս գյուղում զննվել են հրետակոծության ենթարկված 46 առանձնատուն, «Մատաղիս-1»  և «Մատաղիս-2» ՀԷԿ-երը, մեկ դպրոց, մեկ մանկապարտեզ, «ՂՏ» ՓԲԸ մեկ սպասարկման  կետ:

Մարտակերտ քաղաքում զննվել են հրետակոծությամբ վնասված 92 բնակելի առանձնատուն, մեկ դպրոց, մեկ խանութ, մեկ ավտոտեխսպասարկման կետ, Մարտակերտ քաղաքի գազատար խողովակաշարը, «Արցախէներգո» ՓԲԸ Մարտակերտի ենթակայանը, Մարտակերտ քաղաքի, Մատաղիս և Թալիշ գյուղերի հոսանքագծերը:

Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրում զննվել են 3 բազմաբնակարան շենք և մեկ դպրոց:

Զննվել է նաև հրետակոծության հետևանքով վնասված 44 տրանսպորտային միջոց  և գյուղտեխնիկա:

Հրետակոծության հետևանքով ոչնչացվել է 5000 հեկտար ցանքատարածություն, որից 3000-ը` Մարտակերտի շրջանում, իսկ 2000-ը` Հադրութի շրջանում: Վնասի չափը ճշտվում է:

Կատարվել են նաև այլ քննչական գործողություններ և կայացվել դատավարական որոշումներ:

Փորձագետի  թիվ 0411/20 եզրակացության համաձայն` Հայկ Թորոսյանի գլխատումը կատարվել է սուր կտրող գործիքի ներգործությամբ, կենդանության օրոք` մահվանից վայրկյաններ առաջ:

Հ. Թորոյանի մահը վրա է հասել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից, որը պայմանավորված է պարանոցի հինգերորդ ողի մակարդակից մեկ հարթությամբ գլխի վնասվածքային հատումով` գլխատումով /դեկապիտացիա/:

Հայտնաբերվել են նաև Հ. Թորոյանի զույգ դաստակների վնասվածքային մասնահատումներ, որոնք պատճառվել են սուր կտրող գործիքի ներգործությամբ` կենդանության օրոք:

Հյուսվածքաբանական հետազոտության համաձայն` աջ նախաբազկի շրջանի վնասվածքն առաջացել է մահվանից վայրկյաններ առաջ, իսկ ձախ նախաբազկի շրջանի վնասվածքը` հոգեվարքի ընթացքում:

ԼՂՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031