Սարուխանի գյուղապետարանի, նրա ենթակայությամբ գործող հիմնարկ – ձեռնարկությունների աշխատակիցների եւ Սարուխանի մի խումբ բարերարների կողմից գնվել եւ առաջնագծում ծառայող զորամասին է նվիրվել
«S-131» մակնիշի բուլդոզեր: Ինչպես տեղեկացրեց Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանը, նվիրած տեխնիկան հույժ անհրաժեշտ էր զորամասին՝ դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհները միշտ սարքին ու անցանելի պահելու համար: «Ձմռան սաստիկ բքերի կամ գարնանային վարարումների ժամանակ դեպի սահմանապահ դիրքեր տանող ճանապարհները փակվում կամ վնասվում են՝ դժվարացնելով սահմանապահների և զինվորական մեքենաների տեղաշարժը: Հրամանատարությունը կարեւորեց տեխնիկայի նվիրատվությունը՝ այն համարելով խիստ պահանջված ու անհրաժեշտ՝ զորքի մշտական տեղաշարժն ավելի ապահով դարձնելու, առաջնագիծն ավելի ամրացնելու տեսանկյունից»- հավաստեց Վահան Գեւորգյանը:
Գեղարքունիքի մարզպետարան