Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խմբի ձեւաչափը պետք է վերանայենք». ԼՂՀ-ին, Չինաստանին ու Իրանին հրավիրում են Մինսկի խումբ

Հուլիս 01,2016 18:30

ԳԽ նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը վստահ է՝ «Մանիպուլյացիաների միջոցով կտանեն-կբերեն, մադրիդյան սկզբունքները կսարքեն կազանյան, կազանյանը՝ ստամբուլյան, Ստամբուլից կտեղափոխեն մի հատ ուրիշ անուն կտան, բայց իրենց համար խնդիրը հետեւյալն է՝ խնդիրը չլուծել»:

Այսօր հրավիրած ասուլիսում Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին խոսելիս Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանն ասաց, որ շփման գծի ողջ  երկայնքով հետաքննող սարքերի տեղադրումը, որից իշխանություններն այդպես ոգեւորված են, մեզ ոչինչ չի տալու. «Սարքերը մենք էլ կարող ենք տեղադրել: Քիչ թող թալանեին, քիչ ուտեին, քիչ փամփուշտներ ու ժիլետներ ծախեին՝ առնեինք»:

ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ «Տեխնիկական առումով էդպիսի սարքավորումները երեխաներին հեքիաթ պատմելու դաշտից է: Ժամանակակից տիեզերական նավերի վրա գտնվող սարքավորումնրը լուցկու հատիկի ճշգրտությամբ ամբողջ 24 ժամ տեղանքները սքան են անում ու նկարահանում են: Ցանկություն լինի: Ի՞նչ սարքավորում են ուզում, ամեն ինչ պարզ է՝ մեր բոլորի տեղաշարժերը, քայլերը:  Եթե սա ընդհանուր հասանելին է, բա ռազմական նպատակներով ճշգրտության աստիճանն ինչպիսին է»:

Ըստ Վարդան Պետրոսյանի, այդ բոլորը մանիպուլյացիաներ են. «Մանիպուլյացիաների միջոցով կտանեն-կբերեն, մադրիդյան սկզբունքները կսարքեն կազանյան, կազանյանը՝ ստամբուլյան, Ստամբուլից կտեղափոխեն մի հատ ուրիշ անուն կտան, բայց իրենց համար խնդիրը հետեւյալն է՝ խնդիրը չլուծել»:

Sos GimishyanՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի խոսքերով՝ միջազգային կառույցները, գերտերությունները միշտ խանգարել են. «Մեր իշխանությունների դերն էլ լրջագույն է եղել: Իրենք միշտ ցանկացել են էդ պրոբլեմը լուծել, տղա են, էլի, իրենք են լուծում Ղարաբաղի հարցը, իբր հարց լուծող տղերք են, լուծման ժամանակ էլ հույս են ունեցել, որ մի բան ձեռքներիս կկպնի: Դրա համար Ղարաբաղը հանին գցեցին դուրս, իրենք պատմական դեմք, ազգի հերոս դառնալու նպատակով խցկվեցին էս պրոբլեմի մեջ, որը բերեց նրան, ինչ ունենք»:

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանն էլ առաջարկ արեց. «Մինսկի խմբի ձեւաչափը պետք է վերանայենք: Առաջարկում եմ դիմենք Իրանին, Վատիկանին եւ Չինաստանին, դիմենք նաեւ ԵՄ-ին եւ պահանջենք, որ Մինսկի խումբ ձեւաչափի մեջ որպես կողմ ներգրավի ոչ միայն ԼՂՀ-ն, այլեւ այդ երկրները՝ Իրանից ու Չինաստանից սկսած: Այս կառուցվածքով Մինսկի խումբը մեզ չի բավարարում: Մի կողմից զինում են Ադրբեջանին, մի կողմից հայտարարում են, թե խաղաղապահ ուժեր են պետք: Ծանր խաղեր են գնում ու բոլորը՝ հայության հաշվին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031