«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանին պատկանող տանն այսօր փնտրում էին զենք, զինամթերք, քարտեզներ եւ սխեմաներ:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ակտիվիստը, իրենց ներկայացվել է խուզարկության մասին որոշումը՝ մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործով ապացույցներ ձեռք բերելու համար, եւ բացի իր տնից, խուզարկվել է նաեւ հորեղբոր տունը եւ չգործող արտադրամասը:
«Սակայն ոչինչ չգտան: Ես զարմանում եմ՝ Ժիրայր Սեֆիլյանը 1000-ից ավելի ընկերներ եւ համակիրներ ունի, ուրեմն՝ բոլորի տներն էլ պետք է խուզարկե՞ն»,- նշում է Գագիկ Եղիազարյանը:
Նա այսօր նաեւ հարցաքննության է կանչվել Հատուկ Քննչական ծառայություն:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում