Ինչպես տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցների կողմից հիմնված «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցության հիմնադիր համագումարը: Նորաստեղծ կուսակցության նախագահ, ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն Գյումրու քաղաքապետի պաշտոնում չի տեսնում, թեեւ կուսակցությունը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին:
Մեր հարցին, թե այդ դեպքում ո՞վ կգլխավորի ցուցակը, Վահան Խաչատրյանն ասաց. «Այս պահին բանակցություններ են ընթանում ուրիշ կուսակցությունների հետ, տարբեր նախաձեռնությունների հետ, հենց համախմբեցինք. մեր նպատակը համախմբելն է ընդդիմադիր ուժերին, իշխանության նպատակը պառակտելն է, տեսնենք, թե այդ բանակցությունների արդյունքում ինչ կունենանք: Դեռեւս չկա այդ կոալիցիան ստեղծված, կոռեկտ չէ ինչ-որ մեկի անունը տանք, հենց որ կունենաք կոալիցիա, հենց հասկանանք՝ ով է մեզ միանում, ինչ կոալիցիայով, ինչ դաշինքով ենք գնում, դրանից հետո նոր կորոշենք թիվ մեկի խնդիրը»:
Հարցին՝ ԳԱԼԱ-ն է առաջարկում մյուս կուսակցություններին միանա՞լ, թե՞ մյուսներն են իրենց առաջարկում, Վահան Խաչատրյանն ասաց. «Այդ հարցը կոռեկտ չեմ համարում, ճիշտն ասած` ով ում առաջարկի, էականն այդ չէ, էականն այն է, որ այդ դաշինքը վերջապես ձեւավորվի: Կարծում եմ կհաջողվի ձեւավորել, եթե անգամ չհաջողվի, մենակ կհաղթենք: Վստահ եմ, որ կհաղթենք, ինչու ոչ, տեսնենք ինչ կլինի, տեսնենք նոր օրենսգիրք է, կեղծարարության նոր տեխնոլոգիաներ են, այդ չափով պետք է մի քիչ աշխատենք, հասկանանք, թե ոնց են կեղծելու, դեմն առնենք:
Վահան Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ միանշանակ մասնակցելու են ԱԺ ընտրություններին: «Սկզբում հաղթում ենք ՏԻՄ ընտրություններում, հետո գնում ենք ԱԺ», – ասաց նա:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ