Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը` Լարսի անցակետի և ավիատոմսերի գների կտրուկ թանկացման վերաբերյալ

Հուլիս 01,2016 16:45

Ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման խնդրով՝ քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Մասնավորապես, Լարսի անցակետի փակման փաստից օգտվելով՝ ավիաընկերությունները բարձրացրել են դեպի Ռուսաստանի Դաշնություն (հատկապես Մոսկվա) ավիատոմսերի գները (այս պահին դրանք գրեթե եռապատիկ անգամ աճել են)՝ քաղաքացիների իրավունքների խախտման միջոցով գերշահույթ ապահովելու համար:

Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ այդ բոլոր ընկերությունները պայմանավորվել են գների միաժամանակյա բարձրացման վերաբերյալ, քանի որ այս ժամանակահատվածում վառելիքի էական թանկացում կամ այլ օբյեկտիվ պատճառներ չկան, որոնք կարող են ազդել ավիատոմսերի գների աճի վրա:

Իմ կողմից առաջարկվել է հարուցել վարույթ և միջոցներ ձեռնարկել արդար գների վերականգնման և իրավախախտ սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031