Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ համայնքների խոշորացման արդյունքում դպրոցներ կփակվեն: «Արհեստական ձեւով ոչ կենսունակ համայնքը պահելը անիմաստ խնդիր է, կենսունակ համայնքը արհեստական ձեւով խոշորացնելը՝ նույնպես: Վստահ եմ՝ ավելի հավասարակշռված, հստակ մոտեցում կցուցաբերվի դպրոցների հարցում:
Եվ եթե ուշադրություն եք դարձրել, արդեն շատ զգույշ են համապատասխան քայլերը կատարվում: Ժամանակին ես հիշում եմ, թե ինչպես էին շատ արագ փորձում ամեն ինչ անել եւ կանգնում էին խնդիրների առաջ»,-ասաց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ