Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան քաղաքական ներողություն չի հայցել ՌԴ-ից». Լեւոն Հովսեփյան (Տեսանյութ)

Հուլիս 01,2016 15:57

«Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վաղ թե ուշ պետք է որոշակիորեն կարգավորվեին, որովհետեւ Թուրքիայի վերջին շրջանի քաղաքականությունը ՌԴ-ի հետ հարցերում պայմանավորված էր աշխարհաքաղաքական արդի իրողություններով: Դրանք ստիպեցին, որ Թուրքիան ու Ռուսաստանը սկիզբ դնեն հարաբերությունների կարգավորմանը»,-կարծում է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

Հուլիսի 1-ին «Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա մասնավորեցրեց, որ Սիրիայի հարցում Թուրքիայի քաղաքականությունը ձախողվել է եւ լուրջ ռիսկեր ի հայտ բերել. «Այս համատեքստում ՌԴ-ի հետ հարաբերությունների նման վատթարացումը կարծես ռիսկերն ավելի առարկայական էր դարձնում: Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքականության համար ՌԴ-ն միշտ կարեւոր գործոն է»:

Լեւոն Հովսեփյանի դիտարկմամբ` ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այսօր բարդ փուլում են, իսկ Թուրքիայի համար չափազանց կարեւոր է կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ. «Այդ գործընթացը բավականին դանդաղ կընթանա: Լուրջ հակասություններ կան, չնայած կողմերը կգնան կարգավորման` առաջնահերթ ընտրելով տնտեսության ոլորտը»:

Անդրադառնալով Էրդողանի` Պուտինին ուղղված «մեղայական նամակին»` Լեւոն Հովսեփյանն ասաց. «Ինձ համար նամակի բովանդակությունը տարօրինակ է: Միջպետական հարաբերությունների մակարդակում Թուրքիան քաղաքական ներողություն չի հայցել: Այստեղ որոշակի լղոզվածություն կա: Թուրքիան չի պատրաստվում փոխհատուցել այնպես, ինչպես պահանջում է ՌԴ-ն, մասնավորապես` ասում է` փոխհատուցում կլինի, եթե դիմի սպանված ռուս օդաչուի ընտանիքը: Բացի այդ, Անկարան այդքան էլ հակված չէ ռուս օդաչուին սպանած ահաբեկիչներին պատժելու հարցում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031