Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների, ինչպես նաև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր

Հուլիս 01,2016 14:23

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների, ինչպես նաև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել ու համապատասխան զեկույցներով հանդես են եկել փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ օրակարգային հարցերը ու ոլորտային տարբեր ուղղություններով արձանագրված  առաջընթացը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել  ու կարևորել է բանակցային գործընթացի արդյունավետ անցկացումը, ինչն ամուր հիմքեր կստեղծի տարբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031