2016թ. հուլիսի 1-ին Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների ԱԳ նախարարների գագաթնաժողովում մասնակցելու համար Սոչի մեկնած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։
Նկատենք, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն առաջինն էր՝ 2015թ. նոյեմբերին ռուսական СУ-24-ի խոցումից հետո, երբ լարվեցին ռուս-թուրքական հարաբերությունները։
Հանդիպման սկզբում՝ լրագրողների ներկայությամբ Լավրովը հայտարարել է, որ գոհ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ հղեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հաղորդվում է, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տևել է 40 րոպե։