Առաջիկա օրերին Երեւանում տեղի է ունենալու Ազգային միասնության շարժման մարզային կառույցների ներկայացուցչական ժողովը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Քննարկումների թեման լինելու է Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման հեռանկարը: Հիմնական բանախոսն էլ`Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Վերջինս, հիշեցնենք, արդեն տեւական ժամանակ գտնվում է ԱՄՆ-ում: Մամուլում հրապարակումներ եղան, որ Արա Աբրահամյանը գնացել է Միացյալ նահանգներ`իր ֆինանսական խնդիրները լուծելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հուսանք , որ պրն Աբրահամյանը կկարողանա իրագործել ՀՀ տնտեսության զարգացման ծրագրերը և նրան չեն փորձի խանգարել տեղական մոնոպոլիստները: Չնայած փորձեն էլ ՝ դժվար թե կարողանան: