Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպել է վրացի իր պաշտոնակից Միխաիլ Ջանելիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։
Վրացի իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մինչև 2016թ. սեպտեմբերի ավարտը Եվրամիությունը կարող է առանց վիզային ռեժիմ սահմանել Վրաստանի քաղաքացիների համար։
Վրաստանի ԱԳ նախարար Ջանելիձեն իր հերթին հայտարարել է, թե Վրաստանը վստահ է, որ հարցը դրված չէ՝ կվերացվի՞ արդյոք վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, խնդիրը միայն ժամկետներն են, թե երբ է դա տեղի ունենալու։