Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-ն, ԿԸՀ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սեւ ցուցակում» են

Հուլիս 01,2016 13:46

15 տարում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվության ազատությանն առնչվող 60 ավելի դատական հայց է ներկայացրել, 75 տոկոսի դեպքում դատարանի վճիռը դրական է եղել` հօգուտ կենտրոնի: Այս մասին հուլիսի 1-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ԻԱԿ-ի 15-ամյակն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը:

Նա տեղեկացրեց, որ հայցադիմումների պահանջն էր` պետական մարմիններից ստանալ տեղեկատվություն. «Մերժված հայցերը հիմնականում վերաբերում էին անհատական տվյալներին կամ առեւտրային գաղտնիքներին»:

Բանախոսը հայտնեց, որ ԻԱԿ-ի 2016թ. առաջին եռամսյակի «սեւ ցուցակում» են ԴԱՀԿ-ն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որոնք չեն պատասխանել կենտրոնի հարցումներին: Այս առումով առավել բաց եւ թափանցիկ են աշխատում Կրթության եւ գիտության, Առողջապահության նախարարությունները: Իսկ ԻԱԿ-ի 2015թ. տեղեկատվության ազատության ինդեքսով` բարձր ցուցանիշ են գրանցել Կոտայքի եւ Արմավիրի մարզպետարանները: Վերջիններիս զիջում են ՊՆ-ն, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ազգային Ժողովը:

Լիանա Դոյդոյանը նաեւ հայտնեց, որ 2013թ.-ից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը չի փոփոխվել: «Այսօր էլեկտրոնային հարցումների խնդիրն է կարեւոր, ինչի առնչությամբ աշխատում ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել Կառավարությանը: 2016թ. հունվարից Կառավարության որոշմամբ սահմանվեց, որ տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումները հավասարվում են գրավոր հարցումներին: Հունվարից հիմնականում էլեկտրոնային հարցումներ ենք ուղարկում, սակայն պետական մարմիններում դեռեւս ամրապնդված չէ էլեկտրոնային փոստերը ստուգելու մշակույթը: Հիմնականում հին կարգով են աշխատում` էլեկտրոնային հարցումները տպում են, դրանք անցնում են «բյուրոկրատական շրջան»…Մինչդեռ հատկապես լրագրողների էլեկտրոնային հարցումների դեպքում արագ պատասխանելու խնդիր կա»,-նկատեց Լիանա Դոյդոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031