«Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը հետազոտություն է կատարել «Քաղաքական մրցաշարի մեկնարկային տվյալները» թեմայով: Հուլիսի 1-ին Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց հետազոտության արդյունքները:
Հետազոտության ընթացքում կատարվել են դեմ առ դեմ 1106 հարցումներ: Այն իրականացվել է մայիսի 13-24-ը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում:
Հարցին, թե ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք ձեր կյանքով, հարցվածների 8 տոկոսը լիովին բավարարված է, 49.4 տոկոսը ավելի շուտ բավարարված է, 27.6 տոկոսը ավելի շուտ բավարարված է, 14.9 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ, իսկ 0.2 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Քաղաքացիների 0.9 տոկոսը շատ լավ է գնահատել իր ընտանիքի նյութական ապահովվածությունը, 8.6 տոկոսը՝ լավ, 60.5 տոկոսը՝ միջին, 16.9 տոկոսը՝ շատ վատ, 13 տոկոսը՝ շատ վատ, իսկ 0.1 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Կարդացեք նաև
Հարցվածների միայն 0.5 տոկոսն է երկրի ներկա տնտեսական վիճակը շատ լավ գնահատել, 1.8 տոկոսը՝ լավ, 24.5 տոկոսը՝ վատ, 36.7 տոկոսը շատ վատ, իսկ 0.9 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցին, թե Ձեր կարծիքով Դուք մեկ տարի հետո ներկա դրությամբ ավելի վատ, թե ավելի լավ կապրեք, քաղաքացիների 1.7 տոկոսը պատասխանել է՝ զգալիորեն ավելի լավ, 23 տոկոսը՝ որոշ չափով լավ, 36.4 տոկոսը՝ այնպես ինչպես այժմ, 19.5 տոկոսը՝ որոշ չափով վատ, 10.4 տոկոսը՝ զգալիորեն ավելի վատ, 9 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ