2016թ. հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կժամանի Վրաստան։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սպասվում է, որ Թբիլիսի կատարելիք այցի ընթացքում Քերին կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկվեն երկու երկրների հարաբերություններին վերաբերվող հարցերի լայն շրջանակ։
Քերիի այցի ընթացքում նախատեսված է նաև նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վրացական ընդդիմության առաջնորդների հետ։ Վրաստան կատարելիք այցելությունից հետո Քերին կուղևորվի Ուկրաինա, որից հետո էլ՝ Վարշավա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։