Եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են: Ավելին, ըստ աղբյուրների, Մխիթարյանն արդեն Մանչեսթերում բնակարան է ձեռք բերել, իսկ «կարմիր սատանաների» կայքէջն սկսել է Մխիթարյանի անունով մարզաշապիկներ վաճառել:
Հենրիխ Մխիթարյանի հետ միասին «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալու նաեւ Շվեդիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրաիմովիչը, որն անձամբ է հայտարարել այդ մասին:
Ըստ տեղեկությունների, ՄՅՈՒ-ն Հենրիխ Մխիթարյանին եւ Զլատան Իբրաիմովիչին պաշտոնապես պետք է որ ներկայացնի այսօր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ