Ռուսական Аэрофлот ավիաընկերությունը 2016թ. հուլիսի 1-ից կթույլատրի թռիչքների ընթացքում օգտագործել էլեկտրոնային սարքեր՝ հեռախոսներ, նոթբուքներ, պլանշետներ և այլն։
Ռուսական ավիաընկերության կայացրած այս որոշման մասին հայտնի է դարձրել Аэрофлот-ի ֆեյսբուքյան էջից։ Դրանում նշվում է, որ թռիչքների ընթացքում ուղևորներն իրավունք կունենան օգտվել էլեկտրոնային սարքերից. հարկավոր կլինի միայն դրանք դնել համապատասխան «Թռիչքային ռեժիմի» վրա։