Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը պետք է կարողանա համոզել Ադրբեջանին՝ շարունակել բանակցությունները. Trend

Հուլիս 01,2016 13:14

Լրատվական Trend գործակալության ռուսական ծառայության ղեկավար Էլմիրա Թարիվերդիևան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա զարգացումներին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարելիք առաջիկա այցին։

Հոդվածագիրն ուշադրություն է դարձրել Ադրբեջանի ԱԳ նախարարի այն խոսքերին, որոնց համաձայն՝ Լավրովի՝ Բաքու այցելությունից է կախված՝ տեղի կունենա՞ արդյոք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը։ Այս հայտարարությունից Թարիվերդիևան հետևություն է արել, որ Լավրովն այժմ կանգնած է խնդրի առջև՝ Բաքու բերել այնպիսի առաջարկ, որը կհամոզի ադրբեջանական կողմին բանակցությունների շարունակման անհրաժեշտության և կարևորության մեջ. «Ադրբեջանը վերջերս մեկ անգամ չի հայտարարել, որ բանակցել պարզապես բանակցելու համար տարբերակը չի հետաքրքրում Բաքվին։ Նման է, որ սա հստակ հասկացել են հակամարտության բոլոր կողմերը, և այսօր բանակցային գործընթացի ճակատագիրը կախված է հանգամանքից, թե ինչ առաջարկ կբերի Լավրովն իր հետ»։

Թարիվերդիևայի կարծիքով՝ բանակցային գործընթացի ներկա զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս փուլում կարող է լուրջ առաջընթաց գրանցվել, որը, կարծես, սարերի հետևում չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031