Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտվել են ավարտական-ամփոփիչ հանդեսները: Ավարտական միջոցառումներ են անցկացվել նաև քաղաքապետարանի ենթակայության նախակրթարաններում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզն ավարտող բոլոր երեխաներն ամփոփիչ հանդեսի ավարտին ստացել են դպրոցական իրենց առաջին նվերները՝ պայուսակներ, դպրոցական 13 անուն անհրաժեշտ պարագաներով:
«Մանկապարտեզից դպրոց անցումը երեխաների կյանքում կարևորագույն իրադարձություններից մեկն է, որին սիրով պատրաստվում են թե´ փոքրիկները և թե´ ծնողները: Արդեն բարի ավանդույթ է դարձել նաև, որ Երևանի քաղաքապետի կողմից երեխաները ստանում են նվերներ՝ գրենական տարատեսակ պիտույքներով դպրոցական առաջին պայուսակները, որոնք, ի դեպ, այս տարի ընտրվել են հատուկ մոտեցմամբ: Պայուսակներն օրթոպեդիկ են, ինչը, կրելու առումով, ոչ միայն առավել հարմարավետ են, այլև բժշկական տեսնակյունից շատ կարևոր երեխաների առողջության համար»,- հատկանշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Ընդհանուր առմամբ, ծրագրով շուրջ 10.000 պայուսակ է բաժանվել ապագա աշակերտներին։
Կարդացեք նաև
Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել անակնկալի համար և ընդգծել, որ պայուսակները իսկապես անհրաժեշտ ու դպրոցին ընդառաջ սպասված նվերն է բոլոր երեխաների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն