Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ 2016թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կժամանի Երևան։ ՀՀ մայրաքաղաք կատարելիք այցից հետո նախատեսվում է, որ ՌԴ ԱԳ նախարարը կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այս մասին հաղորդում է Novostnik.ru-ն։
Լավրովի՝ Բաքու կատարելիք այցի մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսի ընթացքում։
Մամեդյարովի խոսքերով. «Նրա այցից է կախված՝ տեղի կունենա՞ արդյոք նախագահների մակարդակով հաջորդ հանդիպումը (նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային շրջանակներում հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև,-խմբ.)»։