2016թ. հունիսի 30-ի երեկոյան հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև։ Այս մասին հաղորդում է Regnum լրատվական գործակալությունը։
Նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Օլանդը քննարկել են Լեռնային հակամարտության կարգավորմանը, ուկրաինական ճգնաժամին և Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ մի շարք հարցեր։
Հաղորդվում է, որ Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հանդիպման արդյունքները։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները հույս են հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված արդյունքները կնպաստեն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացմանը։