Լրահոս
Օրվա լրահոսը

Օձի խայթոցի 44 դեպք` առաջին կիսամյակում

Հուլիս 01,2016 12:28

Հունիսի 30-ի դրությամբ ՀՀ ԱՆ «թեժգիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 39 դեպք:

Տուժածներից 7-ը դիմել են Երևանի բժշկական կազմակերպություններ, իսկ 36-ը`մարզային: Առավել շատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի մարզում` 11, մյուս մարզերում հետևյալ պատկերն է. Արագածոտն` 10, Արարատ` 5, Շիրակ` 4, Սյունիք` 4, Կոտայք` 2, Վայոցձոր` 1: Նշենք, որ տուժածներից 29-ին ներարկվել է հակաթույն, իսկմնացած 15-ի դեպքում բժշկական ցուցումչիեղել:

Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին, իսկ 2015 թվականին` մարտի 3-ին:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031