Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին՝ ասելով, որ իր ղեկավարած երկիրը մտադիր է թարմացնել արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանի համար առաջնային կդառնա միջազգային խաղաղության և կայունության ապահովումը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ դիվանագետները պարտավոր են գործել՝ հակամարտությունների կարգավորման համար, կանխել լարվածության նոր օջախների ստեղծումը՝ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության սահմաններին մոտ, ամրապնդել Ռուսաստանի ինքնիշխանությունն ու հետամուտ լինել սեփական պետության շահերի իրականացմանը։