Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանը միայն փշալարով չեն պահում, մարդո՛վ են պահում, մարդով. «Իրատես»

Հուլիս 01,2016 12:16

«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանն է

– Մեծ հուզմունք կա Չարենցին, Կարսին, Կարինին, առհասարակ Արևմտյան Հայաստանին վերաբերող Ձեր անդրադարձումներում։ Ի՞նչ հուզական շերտեր են մնացել չբարձրաձայնված այս թեմաներով գրառված էջերի խորքում։

– Հուզմունքը յուրաքանչյուր հայի է պատում, որովհետև մարդն ունենում է իր ապուպապերի երկիրը որպես հյուր գնալու դժվարին զգացումը, որը սիրտ ճմլելու զգացողություն է։

Չարենցից ավելի պատկերավոր չես ասի. «Հաճախ պատկերանում է նա ինձ որպես վաղեմի մի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել,՝ բայց կորցրել եմ հետո»։

Բայց կա ավելի դժվարը՝ դու այցելում ես մի երկիր, որն իր սահմանային գյուղերին ու քաղաքներին արտակարգ ուշադրություն է դարձնում։ Դու հայ ես, քո անկախ հայրենիքով հպարտ ես, բայց քո երկրի սահմանային գյուղերը խղճուկ վիճակում են, ու այնտեղ՝ քո պապերի երկրում, իրեն տեր զգացող մի քուրդ տղա կարող է քեզ սահմանապահության բանաձև բացատրել. «Գիտե՞ս,- ասում է,- իմ եղբայր, սահմանը միայն փշալարով չեն պահում, մարդո՛վ են պահում, մարդով»։ Ուզում ես գլուխդ պատով տուր, բայց այդ տղան իրավացի է, որովհետև քո երկրի, օրինակ, սահմանային Խարկով գյուղը, որին, չգիտես ինչու, Նոր շեն անունն են տվել, հսկայական հողատարածքներ ունի, ուր դռներն ու պատուհանները տախտակներով մեխած շատ անբնակ տներ կան, և այնտեղ մեն մի բնակիչ է ապրում՝ առաջացած տարիքով մենակյաց մի կին։

Իսկ Անիին կպած քրդաբնակ գյուղամիջով քայլես՝ երեխաները ոտատակ են ընկնում, և այդ գյուղացիք հողի ու ջրի վարձ չեն մուծում։ Այդ երկու գյուղն էլ նույն՝ Կարսի սարահարթում են, ինչո՞ւ պիտի, բնակեցման իմաստով, այդ վիթխարի տարբերությունը լինի։ Հիմա ի՞նչ, Կարինե ջան, Թումանյանի հերոսի նման ասեմ՝ «էլ մի՛ խոսեցնի…»:

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031