Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսությունը շարունակում է գոյատեւել պարտքերի հաշվին. «Ժողովուրդ»

Հուլիս 01,2016 12:11

Հայաստանի պետական պարտքն այս տարվա հինգ ամիսների արդյունքներով ավելացել է 18 միլիոն 442 հազար դոլարով եւ ընդհանուր կազմել է 5 միլիարդ 270 միլիոն 613 հազար դոլար։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գոյատեւել պարտքերի հաշվին։

Ի դեպ, Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ 432 միլիոն 140 հազար դոլարը արտաքին պարտքն է, այսինքն՝ այդ գումարը ՀՀ կառավարությունը եւ կենտրոնական բանկը վերցրել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ բանկերից։

Արտաքին պարտքը վերջին մեկ ամսում՝ մայիսին, 26 միլիոն 943 հազար դոլարով նվազել է։ Փոխարենը ներքին պարտքը, որը մայիսի վերջի դրությամբ ընդհանուր կազմել է 838 միլիոն 473 հազար դոլար, վերջին ամսում աճել է 45 միլիոն 385 հազար դոլարով։ Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունը վերջին մեկ ամսում պետական պարտատոմսեր թողարկելով՝ Հայաստանի ընդհանուր պարտքը շեշտակի ավելացրել է։

Առեւտրի շրջանառությունը շարունակում է նվազել։ Այս երեւույթը շարունակվում է արդեն մեկուկես տարի։ Սա այն դեպքում, երբ անցած տարվա կտրուկ անկումներից հետո, թվում էր, որ եթե այս տարի մի փոքր իրավիճակը շտկվի, ապա առեւտրի շրջանառությունը, անցած տարվա համեմատ, աճ կգրանցի։ Սակայն իրականությունն ավելի դաժան է, եւ առեւտրի շրջանառությունը, միևնույն է, շարունակում է նվազել, նախորդ տարվա հինգ ամսվա հետ համեմատած՝ անկումը կազմել է մոտ 4 միլիարդ դրամ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031