Գերմանիայում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը փայլուն մրցելույթ է ունենում:
Հինգերորդ տուրում 50-ից բարձր տարիք ունեցող մեր շախմատիստները 3-1 հաշվով պարտության մատնեցին նաեւ Իսլանդիային: Հաղթանակ տոնեցին Ռաֆայել Վահանյանն ու Սերգեյ Գալդունցը, իսկ Անաստասյանն ու Կարեն Մովսիսյանը ոչ-ոքի արեցին:
Սա Հայաստանի հավաքականի հինգերորդ անընդմեջ հաղթանակն է աշխարհի առաջնությունում:
Վեցերորդ տուրից առաջ մեր վետերանները 10 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նույնքան թիմային միավոր ունի նաեւ Գերմանիայի 1-ին թիմը, սակայն լրացուցիչ գործակիցներով նա երկրորդ տեղում է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ