Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես՝ Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ». «Իրատես»

Հուլիս 01,2016 11:47

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ որոշ քաղաքական ուժեր վտանգավոր ցանցի են վերածվել։ «Իրատեսի» հետ զրույցում նա իր միտքն ավելի «խորացրեց»։

– Չնայած Դուք կարծում եք, որ արմատականությունն անընդունելի է, բայց հանրության զգալի հատվածը, որոշ քաղաքական ուժեր ևս կարծում են, որ եթե ընդդիմադիրներն արմատական պահանջներ չեն ներկայացնում, օրինակ, նախագահի, վարչապետի հրաժարականները, ուրեմն իրական ընդդիմություն չեն։

– Ցավոք, հանրությունը երկրում տիրող անարդարությունից այնքան է հիասթափվել, որ մի բան է ուզում՝ թող հայհոյեն, որ սիրտս հովանա։ Բայց հայհոյանքից արդյո՞ք հանրության խնդիրները լուծվում են, իհարկե՝ ոչ։ Քաղաքական այդ խմբակները սպասարկում են հանրային այդ կեղծ պահանջը։ Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես՝ Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ։ Բայց դա ի՞նչ է լուծելու, է, բերեք հայհոյենք, ամբիոնը գրկենք, հրաժարական պահանջենք, ասենք՝ երեք րոպեից պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ հարցը լուծվելո՞ւ է։ Վաղը հրավիրում ենք Ազատության հրապարակ իշխանափոխության, լինելո՞ւ է։

Որպես նախկին լրագրող էլ պիտի ասեմ, որ, ցավոք, մեր ընդդիմությունը միշտ պարտվել է։ Ունենք մի իշխանություն, որն ամեն գնով պահում է իշխանությունը։ Փողոցի պայքարի միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031