Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Քիշնեւում ընթացող Փոքր երկրների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում տանելով երկու հաղթանակ եւ կրելով մեկ պարտություն՝ 2-րդ տեղով անցավ կիսաեզրափակիչ: ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը տեղեկացնում է, որ մեր մրցակիցն այդ փուլում լինելու է Իռլանդիան, որն «A» խմբում երեք հաղթանակով զբաղեցրել է առաջին տեղը:
Հայաստան-Իռլանդիա խաղը կայանալու է հուլիսի 2-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի