Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ Արցախի կարգավիճակի մասին. «Ժողովուրդ»

Հուլիս 01,2016 11:16

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ ունեցած զրույցի վերջին հատվածը, որը վերաբերում է հենց Արցախի հիմնահարցին։

– Պարոն դեսպան, ԱՄՆ սենատոր Մարկ Քիրքը հայտարարել էր, որ նոր ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ Ձեր կարծիքով, արդյո՞ք դա միակ ձեւն է՝ փրկելու արցախցիներին ադրբեջանական ագրեսիայից։

– Միացյալ Նահանգները, ինչպես եւ միջազգային հանրության մյուս դերակատարները, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի համակողմանի կարգավորման համատեքստում՝ հիմնվելով ուժի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։

– Թե՛ կողմերի, թե՛ ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի կողմից նշվեց, որ Վիեննայի հանդիպումը ԱՄՆ-ի նախաձեռնությունն էր։ Արդյո՞ք Դուք համակարծիք եք այն տեսակետին, որ այս փուլում ԱՄՆ-ն է փորձում առաջնային դերակատարություն ունենալ ԼՂՀ կարգավորման հարցում։ Գաղտնիք չէ, որ ապրիլից, ի վերջ, թե Քերի-Լավրով հեռախոսազրույցներում, թե նաեւ Վիեննայում Ղարաբաղի հարցը քննարկվեց Սիրիայի եւ Ուկրաինայի հետ մի փաթեթում։ Եւ հենց այս իմաստով է, որ խոսվում է ազդեցության գոտիների բարտերի մասին։

– Մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան հետամուտ են ընդհանուր նպատակի, այն է՝ միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Համակողմանի լուծման հասնելու նպատակով մենք միասին աշխատում ենք շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու, վստահության ձեւավորման միջոցների ու բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ:

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031