Ժամը 03:00-ի սահմաններում Սարի թաղի 8-րդ շարքի բնակիչ, 33-ամյա Մարտին Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 74 VV 077 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում՝ կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հանդիպակաց գոտում և հարվածել բետոնե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 16 թաղամասի 27 շենքի բնակիչներ, 38-ամյա Էվելինա Շահինյանը և 13-ամյա Միքայել Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մկրտչյանը աշխատում է «Մուսալեռ» ռեստորանային համալիրում՝ որպես երգիչ:
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com –ի կայքում