Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հարվածը ռուս-թուրքական հաշտությունից՝ հարված գրպանին. «Ժամանակ»

Հուլիս 01,2016 10:29

Հայտարարելով, թե սկսում են Թուրքիայի հետ հաշտության գործընթաց, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նաև հայտարարեց այդ երկրի հետ գժտության հետևանքով սահմանված առևտրային սահմանափակումները չեզոքացնելու մասին: Ռուսաստանցիներին արդեն թույլատրվում է հանգստանալ Թուրքիայում: Շուտով ռուսական շուկան կբացվի նաև թուրքական գյուղմթերքի առաջ:

Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ առանձնազրույց ունենալով Սերժ Սարգսյանի հետ, Պուտինը որպես հայ-ռուսական տնտեսական գործակցության, ինչպես նաև ԵՏՄ տնտեսական էֆեկտ նշել էր հայկական գյուղմթերքի աճը ռուսական շուկայում: Դրանից մի քանի օր անց սկսվեց ռուս-թուրքական հաշտությունը, որի առաջին հարվածը կստանան հենց հայկական գյուղմթերք արտահանողները:

Բանն այն է, որ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի աճը պայմանավորված չէր ԵՏՄ-ով կամ ռուս-հայկական տնտեսական կապերով, ինչի մասին հեքիաթներ են պատմում Պուտինն ու հայաստանցի շատ պաշտոնյաներ: Այդ աճը պայմանավորված էր նրանով, որ Մոսկվան Թուրքիայի հետ գժտվելուց հետո արգելեց այդ երկրի գյուղմթերքի մուտքը Ռուսաստան: Այժմ, երբ այդ մուտքը ամենայն հավանականությամբ կբացվի մոտ ապագայում, հայկական գյուղմթերքը կստանա լուրջ մրցակից, կամ ավելի շուտ կվերականգնվի մրցակցային այն արգելքը, որ կար նախկինում: Իսկ հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ՝ պետք է խոստովանել, որ հայկական գյուղմթերքը թուրքականի համեմատ ներկայումս, մեղմ ասած, մրցունակ լինել չի կարող: Այն թուրքականի համեմատ մրցունակ չէ նույնիսկ հայկական շուկայում, ուր մնաց ռուսական:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031