Հունիսի 30-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղին (Սովետական կայարան) հարակից տարածքում այրվում են գնացքի չգործող վագոններ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.14-ին, մարվել՝ 23.57-ին:
Ամբողջությամբ այրվել են գնացքի չշահագործվող երեք վագոններ (120 քմ):
Կարդացեք նաև