«Շիրակը», «Բանանցը» եւ «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղերում տանուլ տվեցին մրցակիցներին:
Գյումրեցիները Գորիում 0-1 հաշվով զիջեցին վրացական «Դիլային», մրցակցի դաշտում «Փյունիկը» երկու անպատասխան գնդակ ընդունեց Ջիբրալթարի «Եվրոպայից», իսկ «Բանանցը» սեփական հարկի տակ պարտվեց Կիպրոսի «Օմոնիային»՝ 0-1:
Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը, Վրաստանում տանտերերի հետ հանդիպումից առաջ, ընթացքում եւ հետո բախումներ են եղել թիմերի երկրպագուների միջեւ: Կայքի փոխանցմամբ, ըստ ոստիկանության, «Դիլայի» երկրպագուները, որոնց մեջ եղել են նաեւ ադրբեջանցիներ, մարզադաշտում ներխուժելով Հայաստանից ժամանած ֆուտբոլասերների սեկտոր՝ խլել են դրոշներ եւ շարֆեր:
Գորիի ոստիկանությունում մեկ հայ է գտնվում: Հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գեւորգ Ղազարյան-Armsport.am-ի