Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, մենք կանաչ գո՞րգ ենք անգլուխների ոտքերի տակ»

Հուլիս 01,2016 14:00

Խարբերդի ամառանոցների բնակիչները պետք է մեկ կիլոմետր քայլեն, որպեսզի հասնեն թիվ 38 ավտոբուսի կանգառ

Հինգ-վեց ամիս է՝ Խարբերդի ամառանոցների բնակիչները տրանսպորտի պատճառով անհարմարություններ են կրում: Մարդկանց հուզող հարցն ավելի է սրվել ամռան տապին զուգահեռ, երբ ստիպված են լինում տրանսպորտի կանգառ հասնել 900-1000 մետր քայլելով: «Առավոտ»-ի խմբագրություն են դիմել մի քանի տասնյակ ստորագրություններով Խարբերդի բնակիչներ՝ դժգոհելով, որ թիվ 38 ավտոբուսը փոխել է իր կանգառը` այդպիսով ամառանոցների բնակիչներին պատճառելով անհարմարություններ:

Թիվ 38-ը սպասարկում էր Երեւան-Մասիսի Նոր կյուրի (Խարբերդ) գյուղը նաեւ, ինչի արդյունքում բնակիչներն առանց խնդիրների օգտվել են այդ երթուղագծից, սակայն, ինչպես նրանք են նշում, ներկայումս թիվ 38 ավտոբուսը այդ հատվածով չի անցնում, այլ մեկ այլ գյուղով Մարմարաշենում է կանգառում: Եթե, բնակիչների խոսքերով, նախկին կայանատեղին հարմարավետ էր թե՛ բնակիչների եւ թե՛ ավտոբուսի վարորդների համար, քանի որ կանգառն ուներ ազատ տարածք, խմելու ջուր, զուգարան, զրուցարան, գյուղապետարանի կողմից տրամադրված սենյակ՝ վարորդների համար, ապա ներկայիս կանգառը, որտեղ վարորդները սպասում են ուղեւորներին, ամայի մի դաշտի մեջ է, որտեղ բնակչություն չկա: Ամառանոցի բնակիչների խոսքերով՝ ճիշտ է, Մարմարաշենն ու Նոր կյուրին հարեւանությամբ են, բայց այդ կանգառ հասնելու համար մոտ մեկ կիլոմետր պետք է քայլեն:
«Ուսանողներ, բանվորներ, ծառայողներ, մեծահասակ մարդիկ ամեն օր ստիպված են ոտքով այդքան քայլել, ոչ այն է՝ ոտքով գնանք, ոչ այն է` սպասենք մեկ այլ տրանսպորտի, որ հասնենք 38 ավտոբուսի կանգառ: Հատկապես դժվար է, երբ մարդիկ ծանրոցներով են, ծանր իրերով: Ում ասես՝ դիմում չենք գրել, բայց հարցն այդպես էլ չի լուծվում:

Երբ դիմում ենք վարորդներին, որ հասնեն մինչեւ նախկին կանգառը, ասում են` մենք չենք կարող, գազելների գործին կխփենք: Վարորդներին էլ հարմար չէ այդ ամայի վայրում կանգառ անել: Ավտոբուսին հենված կանգնում են, մինչեւ ուղեւորները հավաքվեն»,- ասում են ամառանոցների բնակիչները:
Նրանք մի քանի տասնյակ ստորագրությամբ ամիսներ առաջ կրկին դիմել են տարբեր գերատեսչություններ, սակայն մինչ օրս հարցը չի լուծվել:

«Ի՞նչ է, մենք կանաչ գո՞րգ ենք անգլուխների ոտքերի տակ»,- ասում են բնակիչները` չվացուցակները կազմողներին կոչ անելով հաշվի առնել նաեւ քաղաքացիների շահերը, այլ ոչ թե միայն առաջնորդվեն գծատերերի շահերով, որոնց գրպանի համար երթուղիներ են փոխվում:

 
Սեփ.լր.

«Առավոտ»

30.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արամ says:

    38 ավտոբուսը չի գործում, ինչու? ինչի համար? ինչն է պատճառը?

    Ուշատրություն դարձրեք 38 համարի ավտոբուսների վրա, քանի որ նրանք չեն գործում, և ժողովուրդն էլ ժամերով սպասում է, և վերջում ստիպված է լինում 2 տրանսպորտ փոխել: մեկ անգամ ժողովուրդը բողոքեց, և հաջորդ օրը երեկոյան 8-ն էր, բայց դեռ գործում էինյ: միայն այդ օրը գործեցին: ամենավատ գիծն է:
    կարգավորեք, կամ փակեք, նոր կայուն գիծ բացեք: Քանի որ այսօր առավոտյան 50 րոպե կանգնել ենք սառնամանիքին, ոտքով հասել ենք Բագրևանդից-Նոր Նորքի հանրակացարաններ 38 ավտոբուս նստելու ակնկալիքով: բայց չկար ու չկար: ստիպված ոտքով 1 կիլոմետր ճանապարհ կտրելով հասել ենք Գայի արձան, մոտ 30-40 հոգի սպասում եինք, և բոլորս կազմակերպեցինք և հույսներս կտրեցինք 38 ավտոբուսից ու իջանք Գայի արձան, որ 15, 53, 42 ավտոբուսներից մեկը նստենք: և առանց խնդիր լինելու նստեցինք: իսկ ինչու 38-ը այդպես չի գործում: փդած ավտոբուսներով` բառից բուն իմաստով, և դասից ուշանալով, գործի տեղը նկատողություն, և այլն…
    և գործից ետ գալիս` 3-րդ մասի հրապարակից, սպասելով 38 ավտոբուսին կրկին, գիտեք ինչքան սպասեցի. ,,,,,70 րոպե,,,,,,, պատկերացնում եք? խեղջ ժողովուրդը սառած, մրսած, հոգնած հասան 38-ի վրա որ նստեն, և մի կերպ խցկվեցին ներս այնքան սպասող կար դրան: և ոչ ոք չհարցրեց վարորդին, թե ինչու 70 րոպե չկաք:

    —սրանք էլ նախկին օրերին կրկին 38-ի չլինելու հետևանքով—
    Մեկա էլի 2 տրանսպորտ ենք նսռում, և չենք սպասում 38 ավտոբուսին: Այն 30 րոպեից շուտ չի գալիս, նույնիսկ 45-60 րոպե: Մի 5 րոպե քչացրել են ինտերվալը, բայց մեկա վատ ա աշխատում, նոր տրանսպորտ է պետք որ նորմալ աշխատի, նույնիսկ հանգստյան օրերին, 18,00-ից հետո չի աշխատում, գոնե մարշրուտնի դրեք, գոհ կլինենք: Շնորհակալություն

    54 ավտոբուսները մեզ շատ են սպասեցնում, և 2 տրանսպորտ ենք նստում, կարգավորեք:

    Շատ Խնդրում ենք հարգելի տրանսպորտի նախարարություն 38 համարին մեծ ուշադրություն դարձրեք, ինչու պետք է առավոտյան աշխատանքի գնալիս 50 րոպե սպասենք 38 ավտոբուսին մասիվից Ռոսիա, 3-րդ մաս, 1-ին մաս գնացող միակ ավտոբուսն է 2-րդ մասիվի հանրակացարաններից, հերիք չի գործից ուշացա և նկատողություն տվեցին, ուսանողներն էլ ամեն օր նույնը, խնդրում ենք շատ, միակ տրանսպորտն է, ինչու եք վատացրել այս գիծը` հին ավտոբուսներ դնելով, 50 րոպե ինտերվալ դնելով:
    Փեթակից էլ ժամը 4-ին սպասում եմ 38-ին 55 րոպե հետո նոր եկավ: բայց 42, 53, 15 ավտոբուսները այդ նույն տեղից մյուս մասիվներ գնացող, գալիս են 10 րոպեն մեկ:
    Ինչու պետք է այսպես վատ լինի տրանսպորտը: ու մինչև 18.00-ն է աշխատում, և երկուշաբթի-ուրբաթ օրերին միայն: խնդրում ենք կարգավորեք հարգելի տրանսպորտի նախարարություն…

  2. Արամ says:

    ուղղակի Խարբերդի բնակիչներն էլ են մեղք, ուսանող, տարեց, բոլորը անխտիր. իսկ 2-րդ մասիվի ժողովուրդը միակ 38-ի հույսին են, շաբաթ կիրակի տոն և սգո օրերին չեն գործում. իսկ հիմա էլ ուսանողություն չկա, առավել ևս 40 րոպե սպասում ենք,
    գոնե լավ աշխատի, կամ թազա գիծ բացվի, իրոք ոնց որ կտրված լինենք.
    բագրևանդից մասիվի հանրակացարաններից ստիպված իջնում ենք Գայի արձան, որ փոխարինող տրանսպորտ նստեք.
    ուղղակի շատ ենք խնդրում այս գիծը կարգավորեք, ինչու հենց 38-ը: շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031