Լրահոս
Օրվա լրահոսը

Ճաքած լոլիկի ճեղքերի վրա աղ ցանեք` չբորբոսնի

Հուլիս 01,2016 11:30

Եթե վարունգը դառն է, մաքրեք եւ դրեք քաղցր կաթի մեջ,
դառնությունը կանցնի

Հնուց ի վեր մարդն ապրել է բնության գրկում եւ սնվել տարբեր տեսակի արմատիկներով, բույսերով եւ պտուղներով, միայն կրակի գյուտից հետո մարդը սկսեց սնվել նաեւ մսեղենով։

Ավելի ուշ մարդը ծանոթացավ ոսպի, սիսեռի, լոբու, ստեպղինի, հազարի, շաղգամի հետ, որոնք առաջին անգամ ցանվեցին եւ մշակվեցին գերմանացի ցեղերի կողմից։
Բանջարեղենը միշտ անհրաժեշտ եւ օգտակար է համարվել մարդու օրգանիզմի համար եւ յուրաքանչյուր ազգի խոհանոցում օգտագործվել իրեն հատուկ ձեւերով։
Բանջարեղենի յուրաքանչյուր տեսակ՝ շնորհիվ իր մեջ պարունակող կենսանյութերի եւ հանքային աղերի, ունի իր օգտակարության չափը օրգանիզմի համար։
Օրինակ, կաղամբը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է| որպես զանազան բուժիչ հատկություններ ունեցող դեղամիջոց, հատկապես աղիքների եւ ստամոքսի հիվանդությունների դեպքում։

banjarexen8-2
Կաղամբի հյութը շատ օգտակար է այրվածքների բուժման համար եւ կանխարգելում է աղիքային քաղցկեղ ունենալու հավանականությունը։ Նեխուրն ունի ջղերը հանգստացնող հատկություն։

Բանջարեղենի օգտակարությունն առավել եւս պահպանելու համար ստորեւ ներկայացվում են մի շարք պարզ կանոններ, որոնք արժե հիշել: Օրինակ, թարմ աղցանում C վիտամինը պահպանելու համար կտրատելուց անմիջապես հետո այն պետք է համեմել քացախով կամ կիտրոնի հյութով: Բանջարեղենի վիտամինները եւ հանքային աղերը որպեսզի պահպանվեն, անհրաժեշտ է եփել եռացրած ջրի մեջ` փակ կաթսայում:

Թառամած բանջարեղենը թարմացնելու համար անհրաժեշտ է դնել սառը ջրի մեջ` ջրին ավելացնելով կիտրոնահյութ կամ գինու քացախ եւ թողնել ջրի մեջ 1 ժամ:
Եփելիս բանջարեղենի բնական գույնը պահպանելու համար պետք է ջրի մեջ կես թեյի գդալ սննդի սոդա լցնել։

happy woman eats healthy food vegetable vegetarian salad about refrigerator
Գազարի եւ լոլիկի գույներն ավելի լավ կպահպանվեն, եթե եփեք կափարիչը փակ։
Լոլիկի մածուկը մետաղե ամանի մեջ պետք չէ պահել։
Բաց բանկայի մեջ լոլիկի մածուկը չի բորբոսնի, եթե դրա վրա աղ ցանվի։
Որպեսզի ջարդված լոլիկը չբորբոսնի, հարկավոր է ճեղքերի վրա աղ ցանել։
Տապակելիս գազարն ավելի լավ կկարմրի, եթե յուղին մի քիչ շաքարավազ ավելացվի։

Կանաչեղենը երկար ժամանակ թարմ կմնա, եթե սառնարանում պահեք սառը ջրով թրջած եւ փայլաթիթեղով կամ սրբիչով փաթաթած վիճակում։
Հազարի թարմ տերեւները լավ կպահպանվեն, եթե դնեք սառը ջրով ամանի մեջ եւ ջուրը հաճախակի փոխեք։

Մաղադանոսը կպահպանի իր բույրը, եթե այն լվացվի գոլ ջրով։
Մաղադանոսը կարելի է պահել մի քանի ամիս տեւողությամբ, եթե այն կտրատեք, վրան աղ լցնեք, տեղավորեք ապակյա ամանի մեջ եւ պահեք սառնարանում։
Եթե վարունգը դառն է, մաքրեք եւ դրեք քաղցր կաթի մեջ, դառնությունը կանցնի։
Կաղամբի տհաճ հոտը կվերանա, եթե կաթսայի կափարիչի վրա դնեք քացախի մեջ թրջված մաքուր լաթի կտոր։

Կաղամբի թարմությունը որոշելու համար կտրած գլուխը շփել մատով։ Եթե մատի վրա սպիտակ փշրանք նկատվի, ուրեմն հին է։
Որպեսզի կաղամբը չփափկի, պետք է շոգեխաշել քացախով։
Թթու դրած կտրատած կաղամբի վերին շերտը մեծ մասամբ բորբոսնում է։ Դրանից խուսափելու համար թթվի երեսին պետք է գցել համապատասխան մեծության թաց շոր, որը հաճախակի պետք է լվանալ սառը ջրով։

Ծաղկակաղամբի, կաղամբի, սնկերի մեջ միջատներ շատ են լինում, ուստի օգտագործելուց առաջ անհրաժեշտ է դրանք 10 րոպե պահել աղաջրի մեջ, որից հետո սառը ջրով լավ լվանալ։

Ծաղկակաղամբը կպահպանի սպիտակ գույնը, եթե ջրի մեջ լցնեք կաթ եւ եփելուց առաջ 10 րոպե պահեք սառը ջրում, ավելացնելով մի քիչ քացախ կամ կիտրոնի աղ։ Եփեք բաց կաթսայի մեջ։

Նորահաս կարտոֆիլը հեշտությամբ կմաքրվի, եթե 15-20 րոպե պահվի աղաջրում։
Կարտոֆիլը եփում են մեղմ կրակի վրա։ Եթե կրակը ուժեղ լինի, կարտոֆիլը դրսից կեփվի, իսկ ներսից կմնա հում։ Կեղեւով եփած կարտոֆիլը լավ կմաքրվի, եթե եփելուց անմիջապես հետո վրան սառը ջուր լցվի։

Եթե եփելիս կարտոֆիլը սեւանում է, ջրին ավելացնել քացախ (1 լիտր ջրին՝ 1 ճաշի գդալ քացախ): Այս դեպքում կարտոֆիլը նաեւ չի փխրվի։
Լոբին արագ կեփվի, եթե ջրի մեջ 1 թեյի գդալ շաքարավազ ավելացվի։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

30.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031