Լրահոս
Օրվա լրահոսը

«Հռոմի պապն անշուշտ ճիզվիտ է, բայց եթե այդ բառը չեն հասկանում, իմ մեղքը ո՞րն է». Միքայել Աջապահյան

Հունիս 30,2016 23:55

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Հռոմի պապի համեստ կենցաղավարության մասին խոսելիս իր հարցազրույցներում մեկում օգտագործել էր  ճիզվիտ բառը, որն էլ առիթ էր դարձել սոցցանցերում տարաբնույթ մեկնաբանությունների ու  քննադատությունների: Անդրադառնալով այս թեմային՝ Միքայել Սրբազանն ասաց. «Անշուշտ պապը ճիզվիտ է, բայց եթե դուք իմ ճիզվիտ բառը ուրիշ կերպ եք հասկանում, իմ մեղքը ո՞րն է: Պապը հիսուսյան միաբանության անդամ է, եթե իրեն էլ հարցնենք, պապը ինքն էլ կասի, որ ինքը ճիզվիտ է, բայց եթե դուք ճիզվիտ բառի իմաստը չեք հասկանում կամ ճիզվիտ բառը հասկանում եք դեռ սովետական մեկնաբանությամբ, դրա մեջ մեղավոր է Միքայել եպիսկոպո՞սը…

Միքայել  եպիսկոպոսն այդտեղ մեղք չունի, ինքը պարզապես ասել է, որ իբր հիսուսյան միաբանության անդամ, իբրեւ ճիզվիտ՝ պապը հետեւում է համեստ կենցաղավարությանը, դա այդ միաբանության ու կյանքի սկզբունքն է: Ես ինքս սովորել եմ ճիզվիտների մոտ, ճիզվիտներին լավ եմ ճանաչում եւ ճիզվիտ բառը վիրավորական իմաստով ասել չէի կարող եւ չեմ կարող, բայց եթե մեկ ուրիշը այդպես է հասկանում, դա իր պրոբլեմն է, թող գնա իր գրագիտության մակարդակը բարձրացնի: Ես պատասխանատու չեմ միլիոնավոր կամ հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդկանց գրագիտության մակարդակի  համարի, առավել եւս Շիրակի թեմից դուրս»:

Նշենք, որ Ֆրանցիսկոսն առաջին Հռոմի պապն է, որ ճիզվիտ է:

Իսկ Հիսուսի միաբանությունը  (ճիզվիտների միաբանություն), կաթոլիկ կազմակերպություն է, որը հիմնվել է 1534 թվականին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930