Հուլիսի 1-ին, ժամը 11.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:
Թեման` Իսրայելի խորհրդարանում`Քնեսեթում, հուլիսի 5-ին Հայոց Ցեղասպանության հարցով քննարկում է տեղի ունենալու. ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայերի Ցեղասպանությունը ճանաչելու որոշումից եւ Հռոմի Պապի կողմից Հայերի Ցեղասպանությունը կրկին դատապարտելուց հետո:
Հաղորդումը վարում է Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: