Հունիսի 30-ին «Բեսթ Վեսթեռն Կոնգրես» հյուրանոցում պատասխանելով լրագրողների հարցին ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Լարսի խնդրին :
Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Այս երկու օրը ՀՀ տրանսպորտի նախարարը կմեկնի Վրաստան, երեկ ես նամակ եմ հղել ՌԴ կառավարության ղեկավարին, ինքնաթիռ է տրամադրվել, արդեն 200 քաղաքացի Երեւանում են:
4-րդ թռիչքը եւս կայացել է, կտեղափոխվեն մեր 50 քաղաքացիներ: Բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, աշխատանքներն իրականացվում են Վրաստանի կառավարության կողմից, 2-3 շաբաթ ժամանակ են խնդրել, որպեսզի ավարտեն»:
Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134-135 կմ-ում հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի այդ հատվածը: Ոչ միայն ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, այլեւ սահմանին բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ էին կուտակվել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ