Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազան. «Վեհափառը կաթողիկոսամոբիլի անհրաժեշտություն չունի»

Հունիս 30,2016 21:42

Սուրբ Աթոռի մամուլի քարտուղար, մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիին Գյումրու Վարդանանց հրապարակում Հռոմի պապի մատուցած պատարագից հետո անդրադառնալով Սրբազան Քահանայապետի պապամոբիլով Հայոց կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի հետ  ժողովրդի մեջ պապամոբիլով շրջելուն, առաջարկեց նման մի կաթողիկոսամոբիլ էլ ստեղծել Հայոց կաթողիկոսի համար:

«Պապը սիրում է նման ժեստեր անել, եւ հիմա էլ նա հրավիրեց կաթողիկոսին իր հետ շրջել պապամոբիլով: Ես նույնիսկ հարցրեցի իմ գործընկերներին, թե չե՞ն  նախատեսում արդյոք  Հայաստանում կաթողիկոսի համար կաթողիկոսամոբիլ պատրաստել այսօրինակ կարեւոր առիթների ժամանակ օգտագործելու համար», ասաց Ֆեդերիկո Լոմբարդիին:

Aravot.am-ն այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են ընդունում այս առաջարկը: «Ես առաջին անգամ եմ լսում նման բան, մեր եկեղեցին նման ավանդություն չունի, ունենալու տրամադիր էլ չէ: Մեր Վեհափառը ու բոլոր Վեհափառները ժողովրդին եւ հոտին կանգնած մարդիկ են եւ մարդկանց հետ շփվելու համար կաթողիկոսամոբիլի կամ պապամոբիլի անհրաժեշտություն չունեն: Պապամոբիլը թանկ հաճույք է, եւ  պապը մեկ պապամոբիլ չունի, ունի մեկ ամբողջ գարաժ պապամոբիլների՝ տարբեր առիթների եւ տարբեր նպատակների համար: Ուրեմն այնպես չէ, որ Վատիկանը թշվառ ու աղքատ կյանք է վարում, Վատիկանը աշխարհի ամենահարուստ տերություններից է:

Վատիկանի ու կաթոլիկ եկեղեցու ունեցվածքը գնահատվում է ոչ թե միլիարդներով, ոչ էլ տրիլոններով, այլ Աստված գիտի միայն, թե ինչ աստղաբաշխական թիվ է կազմում: Այնպես որ Հռոմի պապի համեստ կենցաղավարությունը բնավ չի նշանակում, որ կաթոլիկ եկեղեցին ընչազուրկ կամ աղքատ է: Եվ Հռոմի պապն էլ ամենահարուստ միապետերից է աշխարհում, բայց ինքը գերադասում է ապրել համեստ կենցաղավարությամբ, ինչը որ իր առաքինությունն է»,- ասաց Միքայել Սրբազանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եղիազար այնթափցի says:

    Ինչ քրիստոնեաբար է,
    ցեխ շպրտել քույր եկեղեցու վրա։/ մեղադրանքներ թե խայտառակությունն կաթոլիկ եկեղեցու ավելի շատա- դու ես դրել չափել/
    բայց օվբաթ ես հա, հայ եկեղեցին ավանդույթ չունի՞ պապամոբիլի,։
    այսինքն միշտ կաթողինոսը առավել մոտ է՞ մարդկանց։
    իսկ հայ եկեղեցու որ ավանդույթն ա սոտվիով խոսել, կամ հեռուստացույց նայել՞։
    ինչ անհետաքրքիր մարդես,
    տենց էլ գիտեի, որ քսենոֆոբը նորմալ մտքեր չի հայտնի։
    թե ընդդիմադիրոտ բառերը հովացնում են մաևդկանց սրտերը՞՝ աչոկներ բերելով ձեզ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930